Մարալիկի ծննդատունը փակման եզրին է. «Ժողովուրդ»
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է։ Պատճառը ծնունդների քանակի նվազումն է, ինչի արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգել են ծննդատան աշխատակիցները՝ հայտնելով, որ իրենք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ։ Բուժհաստատության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, թե աշխատավարձերի նվազումը կապված է, կուտակային պարտքերը մարելու անհրաժեշտությամբ, իսկ պարտքը մոտավոր հաշվարկներով մոտ 10-15 մլն դրամի է հասնում։
«Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի։ Թող աշխատողները մի քիչ սպասեն, տեսնենք՝ ինչ կլինի։ Ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ինչից նվազել է նաև ֆինանսավորումը։ Իրենց աշխատավարձերի նվազումը պարտքերի հետ հեչ կապ չունի»։
«Նկատենք, որ ոլորտի պատասխանատուն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է, որը, փաստորեն, իր տեղում չէ, և ստեղծված իրավիճակը նաև նախարարի՝ ոլորտին չտիրապետելու հետևանք է։ Այլապես այս խնդրին կարելի էր շատ ավելի վաղ լուծում տալ»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան