ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցը մոտենում է հանգուցալուծմանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել՝ դեռ 2013թ. Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու կյանք խլած և 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցը մոտենում է իր հանգուցալուծմանը։
Օրեր առաջ Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին հրավիրվել է ՀՀ արդարադատության նախարարություն։ Թերթի տեղեկություններով՝ հանդիպման նպատակը Հրաչյայի հարազատներին հենց այդ լուրի մասին տեղեկացնելն է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: