Վարչապետին է ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները,
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փողախնցմամբ՝ վարչապետին է ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները:
Նշվել է, որ այժմ առարկայական կազմվում են այն ապրանքների խմբերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը: Առաջարկվել է ձևավորել համապատասխան հարթակ, որտեղ ակտիվ շփումների միջոցով տեղական արտադրողը կկարողանա գտնել իր սպառողին, այդպիսով խթանելով արտադրությունը:
Վարչապետը նշել է, որ հարցին պետք է ցուցաբերել լուրջ, հետևողական ուշադրություն և ավելացրել. «Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի, բայց մենք ներուժ, հեռանկար ունեցող ֆերմերին պետք է օգնենք զարգանալ, խրախուսենք արտահանման աճը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն. Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը
- Ներկրվող գյուղատնտեսական ապրանքները պետք է փոխարինել տեղականով. վարչապետ
- Հանրապետությունում հնդկացորենի պահանջարկը հասնում է 7 հազար հեկտար արտադրանքի.վարչապետ
- Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում
- Գյուղնախարար. Ներմուծումը պետք է փոխարինել տեղական արտադրությամբ
- Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին