Տեսանելի հեռանկարում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում չի գծագրվում. Սերգեյ Մինասյան
Տեսանելի հեռանկարում ղարաբաղյան հակամարտության՝ փոխզիջումների վրա հիմնված վերջնական կարգավորում չի գծագրվում: Իրականում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մեջ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Գլխավոր խոչընդոտն Ադրբեջանի հրաժարումն է՝ սահմանին վերահսկողության մեխանիզմներ ներդնել: Այս ամենի ֆոնին բանակցությունների վերասկսկման մասին խոսելն իրատեսական չէ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Այս համատեքստում «Ազգ-բանակ» հայեցակարգն առավել քան կարևոր և արդիական է: Եթե Հայաստանն ու Արցախը կանգնեն ռազմական սպառնալիքի առջև, մեզ անհրաժեշտ կլինի օգտագործել և հասարակության, և քաղաքակն ուժերի ռեսուրսները»,- նկատեց նա:
Սերգեյ Մինասյանի խոսքով, այս հայեցակարգը ոչ այնքան փաստաթուղթ է, այլ ավելի շատ արժեքային համակարգ, որը հնարավորություն կտա հասարակությանն առավել ներգրավված լինել անվտանգությա ապահովման գործում:
«Շատ կարևոր և խորհրդանշական էր Մարզահամերգային համալիրում ժամանակակից սպառազինության ցուցադրումը: «Ազգ-բանակ» հայերցակարգում կարևոր է այն հանգամանքը, որ ՊՆ-ն շատ հարցեր առաջ է քաշում որպես հասարակական քննարկման առարկա: Փորձագիտական դաշտում մենք պետք է բավական ակտիվ քննարկենք համակարգում առկա խնդիրները»,- նկատեց բանախոսը:
Նրա համոզմամբ, սպառազինությունների ցուցադրումը ցույց տվեց ոչ միայն հայկական բանակի ոգին, այլ բավական արդիականացված զինանոցը:
Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ ինքը, որպես փորձագետ, դրական է տրամադրված նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան