Լավրով. «Արտաքին խաղացողները» տրամադրված են կողմերի միջև փոխզիջումներ գտնել
Ռուսաստանում գնահատում են հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ ունեցած ավանդը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ժամանակ:
«Ուկրաինայի հակամարտությունը միակը չէ, որ գտնվում է կազմակերպության օրակարգում: Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ջանքերը՝ լուծելու Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրը, ինչպես նաև Անդրկովկասի անվտանգության ու կայունությանն ուղղված ժնևի բանակցություններում նրա դրական մասնակցությունը»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, այս բոլոր ուղղություններով գոյություն ունեն կարգավորման առաջընթացի համար բավականին լուրջ խոչընդոտներ, սակայն, առնվազն բոլոր «արտաքին խաղացողները» տրամադրված են այնպես, որ ստեղծեն պայմաններ ներգրավված կողմերի միջև փոխզիջումներ գտնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան