IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այսօր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի անդամները ներկայացրել են հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը և նոր նախաձեռնությունները:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Կարապետյանը նշել է, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր առաջարկությունները
IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման նոր նախագծերի առաջարկությունների փաթեթ, որը ներառում է ինչպես արդեն գործող ծրագրերի շարունակականություն, այնպես էլ նոր ուղղություններ: Նշելով, որ Հայաստանի առաջընթացի համար IDeA-ն ստեղծել է իր ծրագրերի համար որպես հարթակ ծառայող զարգացման 10 ուղղություն՝ Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և ֆինանսաբանկային համակարգի հզորացմանը, ինչպես նաև Արցախի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ այդ ծրագրերը երկարաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական ազդեցություն են ունենալու և բարձրացնելու են Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում:
Անդրադառնալով ներկայացված նախաձեռնություններին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ակտիվ աշխատել IDeA հիմնադրամի հետ ըստ ոլորտների մշակված կոնկրետ ծրագրերով: «Ներկայացված բոլոր ծրագրերով պետք է արձագանքել՝ ո՞րն է առարկայական, որպեսզի նախաձեռնող խումբը մեզնից հստակ տեղեկատվություն ստանա հետագա քայլերի վերաբերյալ: Մենք այս հարթակն օգտագործում ենք՝ ծրագրերը համատեղ քննարկելու և ընդհանուր մոտեցմամբ առաջ շարժվելու համար», - ասել է վարչապետ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են