Արգենտինայի փոխնախագահ. Այսօր Հայոց ցեղասպանությունը հիշատակելը մեզ օգնում է, որպեսզի կանխենք նմանատիպ վայրագությունների կրկնությունը
«Այսօր Հայոց ցեղասպանությունը հիշատակելը մեզ օգնում է, որպեսզի կանխենք նմանատիպ վայրագությունների կրկնությունը մարդկության պատմության ընթացքում», - Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իր ելույթում հայտարարել է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետին:
«Երբ խոսում ենք Ցեղասպանության մասին, մենք նաև խոսում ենք մարդկության նկատմամբ գործած հարձակման մասին», - նշել է նա՝ հիշեցնելով, որ Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007թ-ին՝ ընդունելով № 26199 օրենքը: