ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը, հաշվի առնելով զգալի թվով պատգամավորների պահանջը, համաձայնել է մասնակցել Սիրիա կատարած այցի վերաբերյալ առանձին քննարկմանը։
Քննարկումը բաց է լինելու բացառապես Վեհաժողովի անդամների համար, քանի որ վեհաժողովում ինփիչմենտի վերաբերյալ բաց քննարկում անցկացնելու համար տեղի ունեցած քվեարկության արդյունքնում անհրաժեշտ 2/3 մեծամասնության ձայները չհավաքվեց։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը Ագրամունտը հայտարարեց, որ իր այցը Սիրիա եղել է սխալ ու ներողություն խնդրեց ԵԽԽՎ անդամներից։ Ագրամունտը նաև ասաց, թե ինքը մեկնել է Սիրիա որպես Իսպանիայի Սենատի անդամ։
Նշենք, որ Ագրամունտի այցը Սիրիա, ըստ տեղեկությունների, կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։
Վեհաժողովի անդամները կարծում են, որ Ագրամունտի այցը, որը տեղի ունեցավ Իդլիբում քիմիական հարձակումից 2 շաբաթ առաջ, արատավորում է Եվրոպայի խորհրդի նկատմամբ արժանահավատությունը։Պատգամավորները պահանջում էին նաև Ագրամունտի նկատմամբ վստահության քվեարկություն։
Ստեղծված իրավիճակի հետագա զարգացումները պարզ չեն, քանի որ, պարզվում է, ԵԽԽՎ կանոնակարգն այս պահին չունի որևէ մեխանիզմ՝ առանց նախագահի ինքնակամ հրաժարկանի նրան զրկել այդ պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ պատգամավոր․Մենք ոչ թե հայկական, այլ ժողովրդավարության համար պայքարող ցանց ենք
- ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
- ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի վստահության քվեարկություն
- Հրատապ․ ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի իմփիչմենտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան