ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների կասեցումը մեծ քայլով մոտեցավ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը, որով որոշվեց վերաբացել մոնիտորինգի ընթացակարգը Թուրքիայի նկատմամբ, ով մինչ այս գտնվում էր հետ-մոնիտորինգային ընթացակարգում։ Այս ակնհայտ հետընթացը պայմանավորված է Թուրքիայում մարդու իրավունքների, օրենքի գերկայության, ու ժողովրդավարության հետ կապված «լուրջ մտահոգություններով»։
ԵԽԽՎ-ում զեկույցի ընդունումից հետո թվիթերում գրառում է կատարել Եվոպական խորհրդարանի պատգամավոր Քեթի Պիրին։
«Այն բանից հետո, երբ ԵԽ-ն որոշեց Թուրքիային ներառեց մոնիտորինգի տակ, այժմ արդեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների կասեցման գործընթացը մեծ քայլով մոտեցավ»,-գրել է Պիրին, ով ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական կոմիտեի անդամ է ու Թուրքիայի հարցով զեկուցող։
Pres. Erdogan's spokesman says @PACE_News decision to monitor #Turkey is a political operation by the country's enemies: https://t.co/nY32FDSYCF
— Emre Peker (@wsjemre) April 25, 2017
Նշենք, որ ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել ու վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել ձերբակալված մտավորականներին, լրագրողներին։ Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնում ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի ու մահապատժի վերականգման առնչությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ հանձնակատար. «Պետք է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները»
- Թուրքիան վերադարձավ մոնիտորինգի տակ
- ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիային մոնիտորինգի տակ ներառելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան