Երևանի ավագանու ընտրությունները կանխատեսելի կլինեն. քաղաքագետ
Ազգային ժողովի ընտրություններից հետո տեղի է ունենում Հանրապետական կուսակցության ռեբրենդինգ, շատ պաշտոններում նշանակվում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այս միտումը, ինչպես երևում է շարունակակական է լինելու: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Դժվար է ասել՝ ով կլինի ԱԺ նոր խոսնակը, սակայն առնվազն փոխխոսնակների դեպքում, հուսով եմ, ականատես կլինենք խորհրդարանական համակարգում նման պաշտոններ չզբաղեցրած մարդկանց նշանակման»,- ասաց նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Սերգեյ Մինասյանը կարճ նկատեց՝ դրանք կանխատեսելի կլինեն:
«Մենք կունենանք մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտում լուրջ խնդիրներ կլինեն»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանը լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ Երևանի ավագանիում աշխատելու հեռանկարը
- Ավագանու ընտրություններին չմասնակցող ուժերը առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում. «Ժողովուրդ»
- Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գլխավոր դատախազությունում կգործի թեժ գիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան