Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Ապրիլի 17-ին Արցախում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 20-ամյա ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
Նշենք, որ զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան