Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որակել է «միակողմանի և հայկական պնդումներին տուրք տվող»
Թուրքիայի ԱԳՆ-ն գրավոր հայատարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձի առնչությամբ, որը որակվել է որպես «միակողմանի և հայկական պնդումներին տուրք տվող»:
Հայտարարության մեջ ասվում է. «Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի կողմից 1915թ. դեպքերի կապակցությամբ արված հայտարարության մեջ սխալ տեղեկություններն ու ձևակերպումներն այդ երկրում որոշ ծայրահեղական հայկական շրջանակներից տարիներ շարունակ քարոզչական մեթոդներով հրամցվող կեղծ տեղեկությունների արդյունք են: ԱՄՆ նոր վարչակարգից ակնկալում ենք տուրք չտալ ատելության և բռնության կոչերով հայտնի այդ շրջանակների միակողմանի պատմության ներկայացմանը, և բոլոր կողմերի ցավերը հաշվի առնող մոտեցում որդեգրել»:
Հայտարարության մեջ ԱՄՆ վարչակարգին հիշեցվել է այս տարի ևս Պոլսի Հայոց պատրիարքարանում ապրիլի 24-ին «Առաջին աշխարհամարտում զոհված օսմանյան հայերի հիշատակին նվիրված պատարագի» անցկացման, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հղած ուղերձի մասին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ նախագահ. Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին
- Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան