Թրամփի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահի հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ապրիլի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում բացատրել է, թե ինչու Հայոց ցեղասպանության հիշատակման մասին Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ չի կիրառվել «ցեղասպանություն» եզրույթը:
«Հրապարակված հայտարարությունը համաձայնեցվում է այն հայտարարությունների հետ, որոնք տարածվել են նախորդ մի քանի վարչակազմերի կողմից: Եվ ես կարծում եմ, որ եթե դուք հայացք նետեք նախագահ Օբամայի, նախագահ Բուշի կողմից կիրառված լեզվին, ապա նախագահ Թրամփի կիրառած լեզուն համադրելի է դրանց», - հայտարարել է Սփայսերը:
Մեկ այլ լրագրող, նշելով, որ նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե չի ամաչում նախորդ նախագահներին իրենց գործած սխալների համար քննադատելուց, հարց է ուղղել մամուլի քարտուղարին՝ ինչո՞ւ նախագահ Թրամփը չի օգտագործում այդ պահը և մեկուկես միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն չի որակում: Ի պատասխան Սփայսերը ևս մեկ անգամ կրկնել է իր նախորդ պատասխանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան