Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում ներկայացված փաստերից մեկի համաձայն, քվեարկության օրը նույն անձը նույն ժամին քվեարկել է երկու տեղամասում, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Շիրակի մարզում: ՍԴ-ում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քննության ժամանակ ասաց պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ապա հարցադրում արեց. «Երկու բնակավայրի միջև տարբերությունը, հեռավորությունը 126 կմ է, քանի որ նույն մարդու մասին է խոսքը, ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել»:
Դաշիքնի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Գերձայնային ավտոմեքենայով»:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շարունակեց. «Նման հարց տալը, բնականաբար, չի հետապնդում ինչ-որ բան ճշտելու նպատակ: Այդ հարցն իրականում պնդում է, նշանակում է, որ այդ քաղաքացին չէր կարող լինել երկու տեղում միաժամանակ, ուստիև այս տեղեկությունը չի կարող համարվել հավաստի: Իրականում սա պնդում է քողարկված հարցի շղարշի ներքո, ինչպես նաև տրված հարցերի մեծամասնությունը: Առաջարում եմ, բարձր դատարան, դադարեցնել այս պրակտիկան, որ փաստերը, պնդումները ներկայացնում են որպես հարց: Եթե պնդում ունեք, ասեք ձեր բացատրության ժամանակ, մենք դրանց կպատասխանենք մեր ամփոփիչ ելույթում: Իսկ այսպես անդադար փորձ է արվում պատասխանող կողմի կողմից ներկայացնել առանձին դրվագներ, պնդումներ որպես հարցեր»»:
Նշենք, որ Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը կշարունակվի վաղը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան