ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանը դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը խոսեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության տարբեր միջոցների մասին: Նա նշեց, որ իրենց կողմից հավաքված նյութերը ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների, դիտորդական կազմակերպությունների, դաշինքի ներկայացուցիչների, վստահված անձանց հայտարարությունների հիման վրա են:
Նրա ներկայացմամբ, ազդեցության միջոցներից են՝ կաշառք կամ կաշառքի տրամադրման խոստում, նաև՝ անվճար երթուղային տրանսպորտ՝ «Ծառուկյան» դաշինք պաստառով, գովազդել է առաջադրված թեկնածու Արգամ Աբրահամյանի թեկնածությունը, Արմավիրում՝ թեկնածու Նահապետ Գևորգյանի կողմից իրականացվել է խաղահրապարակի կառուցում, Արտաշատում՝ ՀՀԿ-ի անունից բնակիչներին բաժանվել է վառելափայտ, Իջևանում՝ ՀՀԿ-ի շտաբի կողմից բաժանվել են հեռախոսի պատյաններ, Գորիսում «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչների կողմից 5000-ական դրամ աջակցություն տրամադրելու խոստումներ և այլն:
Տ. Եգորյանը այլ հրապարակումների վրա հիմնվելով՝ ներկայացրեց այլ ազդեցության միջոցներ ևս, այդ թվում նաև այլ ուժերի կողմից կաշառքի բաժանման դեպքեր, իսկ ՀՀԿ-ն, նրա խոսքով, կաշառք ստացած քաղաքացիներին նաև տարբերանշաններ են բաժանել:
«Հրապարակված և չհրապարակված փաստերի կապակցությամբ չափազանց կարևոր է իրավապահ մարմինների արձագանքը, մասնավորապես ոստիկանության, գլխավոր դատախազության, հատուկ քննչական ծառայության, որը խորը լռության է մատնվել: Այս գործերով զբաղվում է միայն դատախազությունը՝ ոստիկանության միջոցով մաքրագրելով դաշտը: Այս գործերից որևէ մեկով արդյունավետ քննություն չի իրականացվել»,- ասաց փաստաբանը:
Նա խոսեց նաև ուղղորդումների դեպքերի մասին, նշեց, որ դրանց մեծ մասը եղել են ՀՀԿ օգտին, ինչպես նաև քվեարկության սենյակում կամ հարող տարածքում քարոզչության, քվեարկության նկատմամբ հսկողության՝ քվեարկության գաղտնիության խախտման միջոցով, արձանագրվել են նաև քվեաթերթիկների տեղամասից դուրս բերելու, քվեաթերթիկներ տեղամաս բերելու դեպքեր:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Ընտրախախտումների վերաբերայալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան