«Հանգիստ խղճով գնացեք ձեր տները». Տոնավաճառների աշխատակիցների ակցիան ավարտվեց
«Ովքեր չէին հավատում, որ մենք կհասնեինք մեր նպատակին, որ մեր գործն առաջ կգնա մեր ասած առաջարկներով, ամոթ իրենց»:
Կառավարության շենքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Բրուտյանի, Վախթանգ Միրումյանի ու օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանի հետ հանդիպումից հետո տոնավաճառների աշխատակիցներին հանդիպման արդյունքները ներկայացրեց ակցիայի համակարգող խմբի ղեկավար Արման Ներսիսյանը:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեզ շատ բարեհամբույր ընդունեցին, մեր խոսքը լսեցին: Հիմա կարևորը ոչ մեկի ոչ միձևի չեն նեղացնի: Մենք հանձնախումբ ենք ստեղծում՝ իրավաբաներ, տնտեսագետներ, բանիմաց մարդիկ, առաջարկները գրում ենք, հանձնում ենք իրենց: Իրենք էլ են ուզում, որ ժողովրդի համար լավ լինի: Էսօր ըտենց էին տրամադրված: Հիմա ասում եմ, հանգիստ խղճով գնացեք ձեր տները»,-ասաց նա:
Ներսիսյանի խոսքով, մի քանի օրում իրենք առաջարկները կմշակեն, կներկայացնեն կառավարության, կհամագործակցեն գործադիրի հետ:
«Հիմա հանգիստ գնացեք, զբաղվեք ձեր առևտրով, ամեն ինչ կպարզեցվի: Տեսուչները կմնան տարածքում, բայց ոչ մեկին չեն նեղացնի: Իրենց հետ հանդիպելու ենք երեք օրվա ընացքում»,-ասաց Ներսիսյանը:
Ծափահարություններով, «ուռա» գոչելով, ակցիայի մասնակիցները հեռացան կառավարության շենքի դիմացից:
Հարակից հրապարակումներ`
- Տոնավաճառի աշխատակիցները առաջարկությունների փաթեթն են ներկայացնում կառավարություն
- Տոնավաճառներում հարկային «տեռորը» շարունակվում է. «Ժամանակ»
- «Փեթակ»-ի սեփականատերը պնդում է, որ իր տոնավաճառի աշխատակիցները չեն մասնակցել երեկվա ակցիային. «Հրապարակ»
- Հարկային մարմինները դուրս չեն գա տոնավաճառներից
- Տոնավաճառի աշխատակիցներ. Հրապարակից չենք հեռանա, քանի դեռ մեր խնդիրը չի լուծվել
- ՊԵԿ. Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է
- Հարկայինը «տեռորի» է ենթարկում «Փեթակի», «Սուրմալուի», «Առինջ մոլի» աշխատակիցներին. «Ժամանակ»