Ադրբեջանը ԵԽԽՎ-ում բարձրացնում է Հայաստանի Իսկանդերների ու C4ISR-ի հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որն անցկացվում է ապրիլի 24-ից 28-ը, Ադրբեջանի պատգամավորը կրկին բաձրացնում է Հայաստանի Իսկանդերների հարցը։
Ռաֆայել Հուսեյնովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված հարցում ասաց, որ ԱՄՆ-ը, ով վերջերս Հայաստանին տվել է ժամանակակից «C4ISR» ռազմական հետախուզության համակարգ, կամ Ռուսաստանը, ով Հայաստանին տվել է Իսկանդեր բալիստիկ համակարգ, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրները ուժեղացնում են հակամարտության մի կողմին, ինչպես կարող են լինել արդար ժյուրի։
Հարցին ի պատասխան Յագլանդը ևս մեկ անգամ կրկնեց արդեն բազմիցս արված հայտարարությունը, որ հակամարտությունը գտնվում է Մինսկի խմբի ձեռքերում ու ափսոսանք հայտնեց, որ այն իրենց չի հրավիրել մասնակցելու գործընթացին։
«Եթե նրանք ցանկանում են առավել ուժեղ ներգրավվածություն մարդու իրավունքների հարցերով, մենք ուրախ կլինենք դա անել, սակայն մենք ոչ մի բան չենք անի, որը կվնասի գործընթացին, որը վարում է Մինսկի խումբը»,-ասաց Յագլանդը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան