«Արմմոնո»-ի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնը: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, մասնակից երկրներն են՝ Հայաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան. կցուցադրվի 28 ներկայացում:
Ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ. մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն: Նախատսեված են նաև «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա» միջոցառումները , ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայկական բանակի 25-ամյակին:
Փառատոնի ծրագրում նախատեսված նշանավոր ներկայացումներից են Լարիսա Կադիրովայի «Լաց մի եղեք իմ հետևից երբեք», Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) և Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները:
Կլինեն նաև վարպետության դասեր։
Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան