ԵԽ հանձնակատար Մուժնիեկսը պատասխանում է իր հայկական «Միստր X» լինելուն
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ներկայացրեց իր տարեկան զեկույցը, որից հետո պատասխանեց խորհրդարանականների հարցերին։
Մուժնիեկսին հարց ուղղելու հնարավորությունից օգտվեց նաև Ադրբեջանի պատվիրակն ու, իր կարծիքով սուր դիտարկում արեց, նախքան հարց ուղղելը։
Ռաֆայել Հուսեյնովը ասաց, թե տհաճ լուրեր են տարածվել կապված ԵԽ տարբեր մարմիներում աշխատողների անօրինական գործունեության հետ ու այդ զեկույցները լի են փաստերով, որը կապված է Մուժնիեկսի ու հայկական ցանցի գաղտնի կապին։ Հուսեյնովը «եղբայրական» հորդորեց Մուժնիկսին զգույշ լինել իր հարաբերություններում։ Այս ելույթից հետո անդրադարձավ ԼՂ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլգամ Ասկերովին ու հարց ուղղեց, թե ինչ կարող է անել նրան ազատելու համար։
Մուժնիեկսը նշեց, որ տեղյակ է հրապարակման մասին, որում իրեն անվանել են «Միստր X»։
«Ես այն կարդացի մեծ հետաքրքրությամբ, չեմ ճանաչում հեղինակներին, նրանք ինձ հետ չեն խոսել, հակառակ դեպքում այդքան սխալներ չէր լինի, ես չգիտեմ նաև նրանց ֆինանսավորման աղբյուրները»,-ասաց Մուժնիեկսը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ադրբեջանական լոբբիին։
Հանձնակատարը նշեց, որ ինքը 5 տարի շարունակ մասնակցել է ԵԽ-ում կազմակերպված Ադրբեջանի վերաբերյալ միջոցառումներին, քանի որ այնտեղ մարդու իրավունքների վատթարացող վիճակը դա էր պահանջում։
«Ադրբեջանը ԵԽ միակ անդամ երկիրն է, որտեղ իմ հետ համագործակցող մարդու իրավուքների պաշտպաները որևէ ժամանակում ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, որոնցից 2-ի՝ Իլգար Մամմադովի ու Ռասուլ Ջաֆարովի, մեղադրանքի կեղծ լինելը հաստատվել է ՄԻԵԴ կողմից, ովքեր ձերբակալվել էին իշխանությունների կողմից նրանց լռեցնելու համար, այլ ոչ թե կատարած հանցանքի համար։Ահա, թե ինչու եմ կենտրոնացել Ադրբեջանի վրա ու յուրաքանչյուրն իմ տեղում նույնը կաներ։ Պետք չէ լինել որևէ լոբբիի անդամ։ Ես մարդու իրավունքների լոբբիի մաս եմ և ոչ այլ ուրիշ լոբբիի»,-ասաց Մուժնիեկսը։
Ինչ վերաբերում է Ասկերով, ասաց, որ իր մանդատի մեջ չի մտնում ձերբակալվածների փոխանակումը։
Հիշեցնենք, որ ESISC կոչվող կազմակերպությունը վերջերս գրել էր, թե իբր Նիլս Մուժնիեկսը Հայաստանի համար աշխատող «Միստր-X»-ն է, ով «առանցքային գործիչ է Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող ցանցում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը