ԱԺ առաջին նիստը կվարի Արա Բաբլոյանը կամ Նապոլեոն Ազիզյանը. «Հրապարակ»
Մայիսի 18-ին մեկնարկելիք Ազգային ժողովի անդրանիկ նիստը, մինչ ԱԺ նախագահ ընտրվելը, կվարի պատգամավորներից ամենատարեցը: ՀՀԿ ցուցակում ամենատարիքով պատգամավորներն են Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը: Վերջինս, ի դեպ, վարել է հինգերորդ գումարման անդրանիկ նիստը. «Բայց քանի որ այս անգամ Մկրտիչ Մինասյանի հերթը համամասնական ցուցակում բավականին հեռու է, նա, ըստ ամենայնի, չի մտնի պառլամենտ, նիստը կվարի Արա Բաբլոյանը, չնայած՝ պետք է նաև սպասել, թե մնացյալ կուսակցությունների ներկայացրած պատգամավորներն ինչ տարիքի են». գրել է «Հրապարակ»-ը:
ԱԺ անցած մնացյալ կուսակցություններում տարիքով պատգամավորներ գրեթե չկան, բայց եթե «Ծառուկյան դաշինքում» որոշվի, որ Նապոլեոն Ազիզյանը ռեյտինգայինով պատգամավոր է դառնում, ապա նիստը կվարի հենց նա. Արա Բաբլոյանը 1947 թիվ է, Նապոլեոն Ազիզյանը` 1946թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին