«Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում որևէ փաստարկ չկա, որն ոստիկանությանն ընտրությունների ժամանակ իր լիազորություններն ամբողջությամբ չի իրականացրել, անգործության մասին պնդումները իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում: Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննություն ժամանակ ասաց, հարակից պատասխանող ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունը ձեռնարկվել է օպերատիվ-հետախուզական բոլոր այն միջոցառումները, որոնք թույլատրելի են եղել տվյալ իրավիճակում: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, քվեարկության օրը ոստիկանությունում իրավավախախտումների մասին գրանցվել է 719 հաղորդում, որից 600-ից ավելին իրավապահ մարմինների ծառայողների միջոցով, մնացածը՝ քաղաքացիների, կուսակցությունների, դաշինքների վստահված անձանց, դիտորդների, ընտրական հանձնաժողովների, պետական այլ մարմինների միջոցով: Հ.Քոչարյանն ասաց, որ որևէ փաստարկ չբերվեց, որ ոստիկանության կողմից ստուգումներ չեն իրականացվել:
«Փոխարեն հնչում էին միայն մերկապարանոց հայտարարություններ:Փաստորեն, պատասխանող կողմը և մենք` հարակից պատասխանողներս, հարկադրված ենք հերքելու ոչ թե ծանրակշիռ ապացույցներ, այլ հնարածին, ցածրորակ, քաղաքական երանգավորումներ ունեցող դատողություններ:
Բարձր դատարան, ներողություն են խնդրում հնարավոր հուզականության համար, բայց առավել նախընտրելի է նման դատավարական մրցակցությանը մասնակցել դեժավյուի ծանր զգացողությունների ներքո, ինչպես ասաց պարոն Լևոն Զուրաբյանը, քան թե գիտակցել, թե ինչ ահավոր հետևանքներ կարող է ունենալ հանրության վրա դեմագոգիան և իրավական ինֆանտիլիզմը, հատկապես երբ դրանք դրսևորվում են այնպիսի բարձր ատյանում, ինչպիսին Սահմանադրական դատարանն է»,-ասաց Հ. Քոչարյանը:
Նշենք, որ դիմումի քննությունը կշարունակվի նաև վաղը:
Հարակից հրապարակումներ`
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան