Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
Քվեարկության օրվանից հետո թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովից 37-ում ստացվել է ընդհանուր առմամբ 324 դիմում-բողոք բացառապես դիտորդական առաքելություն իրականացող երեք ՀԿ-ի և նրանց կողմից կողմից հավատարմագրված դիտորդների կողմից: ՍԴ-ում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով հանդես է գալիս որպես պատասխանող կողմ:
«Տարածքային ընտրական հանձնաժողովներում ստացվել են դիմումներ, որպես կանոն, մշակված են եղել՝ միասնական ձևաթուղթ, որի վրա ընդամենը փոփոխվել են որոշակի հանգամանքները: Մի նոր երևույթ է ի հայտ գալիս՝ դիմումաստեղծ ինդուստրիա»,- նշեց նա:
Տ. Մուկուչյանի խոսքով, հաճախ եղել են դեպքեր, երբ անգամ նույն դիմումը տառացի ներկայացված են եղել տարբեր անձանց կողմից, եղել են դեպքեր, երբ տարբեր անձանց կողմից ներկայացված դիմումներում փաստական հանգամանքը կրկնվել է:
«Տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք ոչ թե իրավունքի պաշտպանության մեխանիզմի իրականացման հետ, այլ դիմումների քանակական իմիտացիա ձևավորելու հետ»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով, քանակային իմիտացիոն պրոդուկցիան, բնականաբար, երբևէ չի կարող նպաստել որևէ կերպ օբյեկտիվ, լիակատար քննության ապահովմանը՝ հաշվի առնելով ծավալը, ժամկետները:
Հարակից հրապարակումներ`
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան