ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
«Իհարկե, նման զգացողություն չկա: Մենք այժմ գործ ունենք մի դիմումի հետ, որը որևէ աղերս չունի երբևէ ներկայացված որևէ այլ դիմումի հետ, հիմնազուրկ, ապացույցներից զուրկ դիմում է»,- ՍԴ-ում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե դո՞ւք էլ ունեք նույն դեժավյուի զգացողությունը, ինչպես դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով երեկ հայտարարեց, որ դեժավյուրի զգացողություն ունի, հինգ տարի առաջ կրկին նույնաբովանդակ դիմումով ՍԴ-ում էին:
Նրա գնահատմամբ, դիմումը թե իրավական տեսանկյունից է հիմնազուրկ, թե ապացույցների տեսանկյունից, որևէ պատշաճ ապացույց չունեցող դիմում է: ԿԸՀ նախագահը նշեց, որ օրեր շարունակ խոսվում էր, ասվում էր բազմաթիվ, բազմահազար ապացույցների մասին, սակայն դրանց 90 տոկոսից ավելին կրկնվող փաստաթղթեր են:
Ինչ վերաբերում է ԿԸՀ նկատմամբ վստահությանը, Տ. Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն այն աստիճան թափանցիկություն, Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան իրականացրեց այս ընտրությունները, որ որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ ընտրությունների արդյունքներն հենց այն են ինչ որ ամրագրված են:
Հարցին՝ դուք վստա՞հ եք, որ ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար թափանցիկ, ԿԸՀ նախագահն ասաց. «Այո, առավել քան»:
Հարակից հրապարակումներ`
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան