Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կազմված է 38 էջից, որոնցից միայն 25-ը բովանդակային առումով կապ ունեն այս գործի հետ: ՍԴ-ում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով հանդես է գալիս այս գործով որպես պատասխանող կողմ:
Նրա ներկայացմամբ, մյուս էջում մեջբերված են Սահմանադրությունից, տարբեր օրենքներից, որոշումներից մեջբերումներ, որոնք այս դիմումի քննության հետ կապ չունեն, ՄԻԵԴ որոշումներ, մի շարք բաներ և դիմում է ներկայացված և առանձին հավելվածներով:
Տ. Մուկուչյանն ասաց, որ դիմումում կան պարբերություններ, որոնք կրկվում են բովանդակային առումով:
«Դիմումին կից ներկայացված են փաստաթղթեր, որոնց 95 տոկոսից ավելին փաստաթղթեր կոչել չենք կարող»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Նա ընդգծեց, որ ներկայացված դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից, չունի ապացուցողական բազա, առկա չեն ԸՕ-ի իրավադրույթների վրա արված հստակ հղումներ՝ ներկայացված դատողությունները հիմնավորելու կամ սեփական պահանջը հիմնավորելու համար. «Միայն նշված փաստը հիմք է պնդելու, որ գործ ունենք դիմումի հետ, որ ուղղակիորեն հիմնազուրկ է»:
«Պատասխանող կողմը հակված է պնդելու, որ դատողությունները խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում, հիմնված են բացառապես դիմողի կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների վրա, իսկ իբրև ապացույց ներկայացված թղթակցություններից որևէ մեկը չունի առաջնային նշանակություն, դրանք ուրիշի պատմածը, անգամ պատմելու հանգամանքն է խիստ անհավանական, վերատադրության արդյունք են»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան