Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
Սին են, հորինյալ, երևակայական այն դատողությունները, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցության թիվն ուռճացված է: ՍԴ-ում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով հանդես է գալիս այս գործով պատասխանող կողմ:
«Ստորագրված ցուցակները լիարժեք հասնել են դարձել, 1500 տեղամասում հեռարձակում է իրականացվել, քսան օրից ավելի է ցուցակները ԿԸՀ կայքում են, քսան օրվա ընթացքում ԿԸՀ-ն ունեցել է երկու հարյուր հազարից ավելի քաղաքացիների այցելություն և ընդամենը մեկ դիմում: Սա նշանակում է, որ թե այս ընտրություններին, թե 2012, թե 2013 թվականների ընտրություններին մասնակցության այսպես կոչված ուռճացված լինելու վերաբերյալ դատողությունները սին են, հորինյալ, երևակայական, ինչն, ըստ էության, այս անգամ լիարժեք ծավալով ապացուցվեց»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա