ՊԵԿ. Գյուղմթերքի ապօրինի ներկրման բոլոր փորձերը կանխվել են
Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ընթացքում գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել: Այս մասին Panaorama.am-ի հարցման ի պատասխան հայտնեցին ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր»,-նշում են ՊԵԿ-ից:
Ըստ աղբյուրի, իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ
- Մալաթիայի գյուղատնտեսական տոնավաճառում այսօր էլ ադրբեջանական խնձորներ են վաճառվում
- Ադրբեջանական խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել. ՍԱՊԾ-ն արձագանքում է
- Երևանյան խանութում այսօր էլ սպառողը ադրբեջանական խնձոր է տեսել
- ՍԱՊԾ-ն արձագանքեց. Շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը
- ՍԱՊԾ-ից արձագանքել են, թե խոսքը գնում է ենթադրյալ թունավորված ու Հայաստան մտած լոլիկի մասին. «Փաստ»
- Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն. Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը
- Պիպոյան. Մինչ այս պահը թուրքական գյուղմթերքի ռիսկի գնահատում չի իրականացվել