ԵԽԽՎ-ն սահմանեց կոռուպցիոն սկանդալները հետաքննելու արտաքին, անկախ մարմնի աշխատանքը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վավերացրեց արտաքին, անկախ հետաքննական մարմին ստեղծելու առաջարկը, որը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ ներկա ու նախկին անդամներին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները։ Այս առաջարկը ներկայացրել էր ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեկ Սավիցկին, որին, սակայն, դեմ էին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ու ԵԺԿ խումբը։ Սակայն այս շաբաթ տեղի ունեցած դրամատիկ զարգացումների արդյունքում, երբ Ագրամունտը հեռացվեց դահլիճից ու սպասվում է նրա հրաժարականը, բյուրոն հաստատեց Սավիցու առաջարկը։
Մարմինը կազմված է լինելու 3 անդամից՝ անկախ, ավագ գործիչներ տարբեր հաստատություններից, որոնք վայելում են ամենաբարձր բարոյական հեղինակություն, հետաքննական առաքելություն կատարելու համար ունեն մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, փորձ, ճանաչվածություն։ Անդամներին նշանակելու է ԵԽԽՎ բյուրոն, որը, ըստ տեղեկությունների, կարող է լինել այս շաբաթ։
Նշանակումները վավերացվելու է վեհաժողովի կողմից։ Նշանակվելուց հետո անդամներին չեն կարող հեռացնել։ Նշվում է, որ այս մարմինը չունի իրավական իրավազորություն։ Այն իրականացնելու է իր առաքելությունը ամենայն գաղտնիությամբ՝ մինչև ավարտը։
Մարմինը կսկսի գործել անդամների նշանակումից անմիջապես հետո ու նրա լիազորությունները կավարտվեն ԵԽԽՎ բյուրոյին վերջնական զեկույցի ներկայացմամբ կամ ամենաուշը 2017թ․-ի դեկտեմբերի 31-ին։
Այս մարմինը ստուգելու է, թե որքանով է ԵԽԽՎ անդամների վարքագիծը խախտում ԵԽԽՎ վարքագծի կանոններն ու դրույթները։ Հաշվի առնելով այս բացահայտումները՝ այն պետք է հաստատի, թե արդյոք կան բավարար ապացույցներ ներկա ու նախկին պատգամավորների նկատմամբ գործողություններ ձեռնարկելու համար։ Այն նաև պետք է ներկայացնի առաջարկություններ, որոնք կներառվեն վեհաժողովի վարքագծի կանոնակարգում ուկլրացվի առկա բացերը։
Անհրաժեշտության դեպքում բյուրոն կարող է երկարաձգել մարմնի իրավասությունների շրջանակը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին