Ռուբեն Հարությունյանը` Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների չեմպիոն
Ապրիլի 16-23-ը Բելֆորում տեղի է ունեցել Ֆրանսիայի պատանեկան առաջնությունները, որոնց մասնակցում էին շուրջ 1500 պատանի շախմատիստ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մինչև 14 տարեկանների մրցաշարում հիանալի հաջողության է հասել մեր հայրենակից Ռուբեն Հարությունյանը, ով 113 մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը և հռչակվել Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների չեմպիոն: Այս արդյունքի շնորհիվ Հարությունյանը դարձել է Ֆրանսիայի պատանեկան հավաքականի անդամ և իրավունք նվաճել մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Հարությունյանը ՀՀ վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանի սանն է: