Երևանի հ. 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկել և հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում:
Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու համար, նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:
Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը՝ հետմահու, 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվել է Երևանի թ.147 դպրոցը կոչել Ռոբերտ Աբաջյանի անվամբ
- «Հայկյան» հատուկ մրցանակը հետմահու շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- Շախմատի մրցաշար` նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին
- Դավիթ Խաչատրյանը հաղթանակը նվիրել է Ռոբերտ Աբաջյանին
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արթուր Ալեքսանյանին շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի հայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան