Հրաչյա Հարությունյանի Հայաստանին փոխանցելու համար ՀՀ-ն ՌԴ-ին 153 միլիոն դրամ է տվել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հաստատել է այն տեղեկությունը, որ Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված և արդեն շուրջ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան։
«ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ, և ներկայում Հրաչյա Հարությունյանի Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,-նշել է Քոչարյանը։
Թերթի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. Խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է։ Հրաչյա Հարությունյանը 2013թ հուլիսի 13-ին «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան