Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքին
Երևանի ավագանու հերթական նիստում հավանություն է տրվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված զինծառայողի ծնողները ներկայում բնակվում են 43.8 քմ մակերեսով բնակելի տանը, որտեղ նրանց հետ համատեղ ապրում է ևս 19 անձ:
Զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար ավագանու սույն որոշմամբ կապահովվեն բնակարանային անհրաժեշտ պայմաններ: