Իրանը հետաքրքրված է Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել
«Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ծանոթացել է գիտական հայտնագործությունների գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարներին։
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կենտրոնի գիտնականներն առաջարկել են քննարկել հայկական մուֆլոնի և ընտանի ոչխարի խաչասերման հարցը: Նախարարն առաջարկել է այս ուղղությամբ ներկայացնել ծրագիր, որը կհանգեցնի ոչխարների գլխաքանակի ավելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծության ոլորտի հետագա զարգացմանը:
«Այժմ Իրանում և արաբական աշխարհում հետաքրքրված են Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել, և նման ծրագիրը նրանց համար նույնպես կարող է հետաքրքիր լինել», - նշել է նախարարը:
Քննարկվել են նաև խեցգետնի արտադրությանը, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների և խեցգետնի պաշարների ավելացման հնարավորությանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին