Ամեն ինչ անում ենք, որ բարելավենք ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում. Արտեմ Ասատրյան
«Պայքարը դեռ չի ավարտվել շարունակվում է և պահանջում է ակտիվ քայլեր»,- այսօր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարը» ծրագրի ամփոփիչ համաժողովի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է և այս ընթացքում կատարված աշխատանքները թույլ են տվել արձանագրել, որ հասել ենք որոշ արդյունքների:
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարը» հաջողված համարեց նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «Խնդիրը շատ կարևոր ու արդիական է, ու պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը դեռևս 2009 թվականին մշակեց ու հաստատեց ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ ռազմավարությունը, և մենք ամեն ինչ անում ենք, որ բարելավենք ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում»:
Նախարարի կարծիքով՝ ամենադժվարը մտածելակերպի մոտեցման հետ կապված փոփոխություններն են, որոնք մեծ ջանքեր են պահանջում. «Այս ծրագրի ամենամեծ առավելությունը համարում եմ այն, որ, իսկապես, հնարավոր է եղել միավորել բոլորի ջանքերը: Եթե այս խնդրին հետևողական չլինենք, շատ ավելի ծանր իրավիճակի առաջ ենք կանգնելու։ Մեր ձեռքբերումները շատ կարևոր են ու շատ էական, շատ առարկայական ու ճիշտ ուղղվածության գործողությամբ կարելի է իրավիճակ փոխել, այս ծրագիրը պետք է շարունակական լինի, ընդլայնվի ու պետք է փորձել առավելագույնին հասնել մեր բոլոր ջանքերով»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն էլ նշեց, որ առաջին հերթին պետք է կարևորել մարդկային կյանքը, առանց կենտրոնանալու սեռերի ընտրության վրա:
«Ողջունում ենք այս կազմակերպությունների համագործակցությունն, այս տարիների ընթացքում կատարած աշխատանքը և բոլոր աշխատակիցներին մաղթում, որ շարունակականություն ունենա այս ծրագիրը: Մենք կարող ենք կյանքով ապացուցել աշխարին, որ մեր ապրելու արդար իրավունքը վաստակել ենք մարդու արժեվորմամբ»,-ամփոփեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Նշենք, որ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Եվրոպական միության ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 750,000 եվրո: Ծրագրի գործընկերների ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 42,000 եվրո:
Հարակից հրապարակումներ`
- «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իր արդյունքին հասել է. ՄԶՄԿ գործադիր տնօրեն
- Եգիպտական դամբարանում հայտնաբերվել են նոր մումիաներ
- Վերջին տարիներին փրկել ենք 1200-1400 աղջիկ երեխայի կյանք. «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիր
- «Պտղի սեռը որոշելն արգելող օրենսդրական նախաձեռնությունը կարող է ընդլայնել կոռուպցիայի դաշտը»
- Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ. ՀԵՀ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին