Թուրքիան հանդիպումներ է անցկացնելու մոնիտորինգի տակ ներառվելու ԵԽԽՎ որոշման հետ կապված
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիկը հայտնել է, որ Թուրքիան ծավալուն հանդիպում է անցկացնելու Ստրասբուրգում ու Բրյուսելում մայիսին՝ կապված ԵԽԽՎ որոշման հետ, որով Թուրքիան հետ-մոնիտորնգային ընթացակարգից վերադարձվեց մոնիտորինգի տակ։
Dailysabah-ի հաղորդմամբ, Չելիկն ասել է, որ այս որոշումից հետո Թուրքիայի ու ԵԽԽՎ-ի հարաբերությունները կընթանան այլ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդունվեց «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը։ Զեկույցի հաստատմամբ, Թուրքիան վերադարձավ մոնիտորինգի գործընթաց, ինչը կարելի է համարել հետընթաց։ Թուրքիան եղել է ԵԽ մոնիտորինգի տակ 1996-ից 2004թթ․-ներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան