Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ՍԴ ներկայացված դիմումում որպես հաստատված փաստեր ներկայացված տեղեկությունների գերակշիռ մեծամասնությունն իրավախախտման վերաբերյալ տեղեկատվություններ չեն պարունակում: Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննություն ժամանակ ասաց հարակից պատասխանող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:
Նրա խոսքով, ներկայացված տեղեկությունների գերակշիռ մասը կրկնվում են:
«Այս ամենը առնվազն հիմք են տալիս հետևություն անելու, որ պարզապես փորձ է արվել Սահմանադրական դատարանին ներկայացնելու իբրև ընտրական իրավախախտումների մեծաքանակ կամ ուռճացված պատկեր»,- ասաց Կ. Բիշարյանը:
Նա նշեց, որ դաշինքի կողմից հանցագործության մասին հաղորդում չներկայացնելու հանգամանքը հիմք է տալիս հետևություն անել, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչները պարզապես ոչ թե չեն վստահել իրավապահ մարմիններին, այլ իրենք իսկ վստահ չեն եղել իրենց ներկայացրած տեղեկատվության հավաստի լինելու, այդ տեղեկատվության իսկության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին