Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն անդրադարձավ դիմումում առկա բոլոր բաժիններին, դեպքերին:
Խոսելով դիմումում նշված ուղղորդումների, կուտակումների դեպքերի մասին, Տ. Մուկուչյանն ասաց, որ որևէ հիմնավորում, որևէ փաստարկ չկա, միայն հղումներ են ներկայացված:
Դիմողի կողմից, ԿԸՀ նախագահի խոսքով, առանձին դատողություններ են արված օգնության ինստիտուտի հետ կապված:
«Նախ նշեմ, որ տվյալները, որոնք ներկայացած են դիմում, արդեն իսկ պարունակում են սխալներ: Ներկայացված է 9 տեղամասում 631 օգնության դեպք, ընտրատեղամասերի գրանցամատյանների ուսումնասիրությամբ 444 է կազմում այդ թիվը»,- նշեց նա, ապա մեջբերեց ԸՕ 67- րդ հոդվածի 9-ը մասը, ըստ որի՝ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու:
Ինչ վերաբերում է ընտրատեղամասերի սխալ կահավորման դեպքերին, որոնք, ըստ դիմումատուների, չհամապատասխանելով ԸՕ պահանջներին, հնարավորություն են տալիս խախտել քվեարկության գաղտնիությունը, Տ. Մուկուչյանն ասաց, որ դատողություններում բացակայում են հիմնավորումները, որ սխալ կահավորումը խախտում է քվեարկության գաղտնիությունը:
Դիմումում նշված քվեաթերթիկները տեղամասերից դուրս հանելու հետ կապված դեպքերին անդրադառնալով՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ քվեաթերթիկը հատուկ հաշվառման փաստաթուղթ չի հանդիսանում, անգամ դրա դուրս հանելը որևէ իրավական հետևանքի չի կարող հանգեցնել, չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում, որովհետև որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ քվեաթերթիկներ են դուրս բերվել՝ ընտրողին տրամադրված և չօգտագործվա՞ծ, թե՞ չօգտագործված քվեաթերթիկների տուփից հանված և դուրս հանված:
Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հոլովակ էր պատրաստել այն մասին, որտեղ մանրամասն բացատրվում էր՝ ինչպես խաբել այն մարդկանց, ովքեր ստիպել էին քաղաքացուն գնալ ու քվեարկել սեփական կամքին հակառակ, ինչպես փոխել այն քվեախցում, ինչ եղանակով դուրս բերել:
«Մինչև օրս որևէ մեկն այդ գործընթացի մասին ինչո՞ւ որևէ բան չի բարձրաձայնել, ինչո՞ւ չեն ասում, որ անթույլատրելի էլ դրա գովազդվումը»,- ասաց Տ. Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է ծրարներից դուրս հանվող տարբեր գրառումներով և տարբեր գույնի գրիչներով համապատասխան նշանը դրված քվեաթերթիկներին, ԿԸՀ նախագահն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը գրիչների գույների, ծրարներից հանված գրառումներով թղթերի հետ կապված որևէ կանոնակարգում չի պարունակում, որևէ խախտում առկա չէ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին