Մալաթիայի գյուղատնտեսական տոնավաճառում այսօր էլ ադրբեջանական խնձորներ են վաճառվում
ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական- վերլուծական կենտրոնի աշխատանքային խումբը՝ սննդամթերքի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ այսօր առավոտյան ՍԱՊԾ հայտարարության հետքերով Մալաթիայի գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ է գնացել: Տոնավաճառում հայտնաբերել են և թուրքական լոլիկներ, և ադրբեջանական խնձորներ:
Սև արկերով վաճառվող խնձորներ վրայից հանվել են պիտակները, որոնք վկայում էին դրանց ադրբեջանական ծագման մասին:
«Բոլորին ուզում եմ ասել, ոչնչացման մասին տեղեկություններին չենք հավատում, և ձեզ էլ կոչ ենք անում չհավատալ: Զերծ մնացեք կասկածելի մթերք ձեռք բերելուց»,-ասաց սննդամթերքի անվտանգության փորձագետը:
Նա կոչ արեց բոլոր պատկան մարմիններին հավաքել առանց պիտակների կանաչ խնձորները, ենթարկել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու արդյոք դրանք ադրբեջանական են, թե ոչ:
«Եթե դա հրատապ կերպով չիրականացվեց, ապա պետական մակարդակով տեղի է ունենում հանցագործություն»,-ասաց նա:
Տեսանյութերը՝ Դավիթ Պիպոյանի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել. ՍԱՊԾ-ն արձագանքում է
- Երևանյան խանութում այսօր էլ սպառողը ադրբեջանական խնձոր է տեսել
- ՍԱՊԾ-ն արձագանքեց. Շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը
- ՍԱՊԾ-ից արձագանքել են, թե խոսքը գնում է ենթադրյալ թունավորված ու Հայաստան մտած լոլիկի մասին. «Փաստ»
- Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն. Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը
- Պիպոյան. Մինչ այս պահը թուրքական գյուղմթերքի ռիսկի գնահատում չի իրականացվել