Թուրքիայի պատվիրակ Մարգար Եսայանը ԵԽԽՎ դիտորդներին ահաբեկիչ է անվանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախօրեին՝ «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, Թուրքիայի պատվիրակության անդամ, Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցության» անդամ Մարգար Եսայանն իր ելույթի ժամանակ քննադատեց զեկույցն ու նշեց, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելության հայտարարությունները ցույց են տալիս, որ այն ժամանել էր Թուրքիա արդեն որոշակի նախապաշարմունքներով։
Եսայանը հայտարարեց, թե ԵԽԽՎ առաքելությունը կողմնակալ է, որում եղել են քրդական PKK կուսակցության աջակիցներ, որը, նշենք, Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Եսայանը ԵԽԽՎ-ին մեղադրել է անգամ PKK-ի դրամահավաքային միջոցառումներին մասնակցելու մեջ ու նշել, որ նրանց եզրակացությունները «խիստ կասկածելի են ու ոչ օրինական»։
Ի պատասխան խոսք խնդրեց ԵԽԽՎ պատգամավոր Թինի Կոքսն ու ասաց, որ Եսայանի խոսքերը որակազրկում են իրենց դիտորդական առաքելությանն ու հորդորեց «ջենտլմենին ետ վերցնել իրենց դիտորդական առաքելության կողմնակալ լինելու մասին ասածները», քանի որ այն վիրավորանք է դիտորդական առաքելության բոլոր մասնակցների ու նաև Վեհաժողովի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն սահմանեց կոռուպցիոն սկանդալները հետաքննելու արտաքին, անկախ մարմնի աշխատանքը
- Թուրքիան հանդիպումներ է անցկացնելու մոնիտորինգի տակ ներառվելու ԵԽԽՎ որոշման հետ կապված
- ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիային մոնիտորինգի տակ ներառելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան