
Նալբանդյան. Չեխիայի Ճանաչումը արժեքավոր ներդրում է ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում»
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ծառայության տարածած հայտարարության մեջ նշված է.
«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։
Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»: