Բարեկարգվում է Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը
Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածի երթևեկելի գոտիներում փոսալցման, ճաքալցման աշխատանքներ են տարվում: Ացախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ ձմռանը տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհները մաքրելու, բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունն ապահովելու համար, այս հատվածում ևս ճանմաքրման ավանդական ձևն է կիրառվել:
Աղի ու ավազի խառնուրդով արագ բացվում են ճանապրհները, սակայն, գարնան սկզբին առաջանում են որոշ խնդիրներ: Աղաջուրը քայքայում է ճանապարհը, տեղ-տեղ առաջացնում ճեղքեր ու փոսեր:
Այժմ, միջպետական ճանապարհահատվածում իրականացվում է փոսալցում, իսկ Լիսագորի հատվածում մոտ 2,6 կմ տարածքում` կատարվում է բետոնացում և միաշերտ ասֆալտապատում:
Աշխատանքներն իրականացվում է պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Քարավան» ՍՊԸ-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան