ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Այսօր պատասխանող կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է ելույթով հանդես գալու:
Նշենք, որ այդ գործով պատասխանող կողմն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Հարակից պատասխանողներն են դատախազության, ոստիկանության ներկայացուցիչները: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացնում են ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը:
Դիմումի քննությունը սկսվել էր նախօրեին: Երեկ իրենց փաստարկները ներկայացրեցին դաշինքի ներկայացուցիչները, այնուհետև նրանք պատասխանեցին պատասխանող կողմի հարցերին:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։ Լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասել էր, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարանից որևէ ակնկալիք չունի, վստահ են, թե ինչ որոշում է կայացնելու: Նա նշել էր, որ ներքին դատական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան