Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Հարակից պատասխանող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը հարցով դիմեց դաշինքի ներկայացուցիչներին:
Նա հետաքրքրվեց, թե ընտրախախտումների վերաբերյալ քանի հաղորդում են ներկայացրել դատախազություն: Հարցին պատասխանեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, ով ասաց, որ չեն ներկայացրել, այդ տեղեկությունները հրապարավել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքում, դրանց մասին հրապարակվել են նաև մամուլում:
Դատախազության ներկայացուցիչը դիմեց մեկ այլ հարցով, մասնավորապես նա ասաց, որ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հեռախոսազանգով Գլխավոր դատախազին հայտնել էր, որ փաստեր են հավաքել ընտրության ժամանակ առևրևույթ հանցագործությունների մասին, պատրաստակամություն էր հայտնել պատշաճ դատավարական ընթացակարգով հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել, սակայն մինչև այսօր չի ներկայացրել:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ պատճառն այն անվստահությունն է, որ ունեն համակարգի նկատմամբ:
«Սահմանադրական հանրաքվեի ժամանակ փորձեցինք համագործակցել, ամեն օր հաղորդում էինք ներկայացնում: Մենք փաստեր, ապացույցներ բերեցինք, որոնք անհերքելի ապացույցներ էին ընտրակեղծարարության հետ կապված ծանր հանցագործությունների վերաբերալ, սակայն ոչ մի ընտրակեղծարար ըստ էության չպատժվեց»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Կ. Բիշարյանը նաև հարցրեց՝ փորձե՞լ է դաշինքը հանձնաժողովի իրենց անդամներից, վստահված անձանցից ճշտել ստացված տեղեկատվությունների իսկությունը, հետո նոր ներկայացել Սահմանադրական դատարան:
Տիգրան Եգորյանն ասաց, որ ստացված հաղորդումների, իրենց աղբյուրներից ստացված հաղորդումների կապակցությամբ կատարել են զուտ տեխնիկական ճշգրտումներ, քանի որ իրենք չեն տիրապետում օպերատիվ հետախուզական միջոցների, չունեն նման գործառույթներ, որոնք վերապահված են պետական մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին