Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները. Արմեն Ամիրյան
«Ես չեմ կարծում, որ քաղաքապետը ոչնչացնում է որևէ արժեք»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է իր կուսակից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորել, որպեսզի նա չոչնչացնի մայրաքաղաքի պատմամշակութային արժեքները:
Դիտարկմանը, թե քաղաքապետի կառավարման տարիներին մի շարք պատմամշակութային շինություններ են Երևանում ոչնչացվել, նախարարը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականություններն ու պարտավորությունները, և այն ծրագիրը, ինչի մասին խոսում ենք, Տարոն Մարգարյանը հրաշալի տիրապետում է: Որևէ հավելյալ հորդորի կարիք, կարծում եմ, չկա»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նրա նախորդ տարիների աշխատանքը, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ես գնահատում եմ շատ լավ, բավարար: Եվ ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի այսօրվա գործունեությանը, ևս շարունակում եմ գնահատել բավարար: Եկեք մի քիչ ավելի հանդուրժող լինենք և հասկանանք, թե ինչ է ոչնչացվել, ով է ոչնչացրել, երբ է ոչնչացվել»:
Մշակույթի նախարարն անդրադարձավ նաև «Հին Երևան« ծրագրին՝ նշելով, որ կառավարության նիստում վարչապետը հորդորել է արագացնել այն, սակայն չի կարող ժամկետներ նշել. «Որքան արագ, այնքան՝ լավ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան