200 միլիոնանոց բյուջե ունեցող Երևանն, անկասկած, տնտեսելու տեղ ունի. Տիգրան Ավինյան
«Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում մինչ օրս եղել են մայրաքաղաքի Նոր Նորք, Ավան և Աջափնակ վարչական շրջաններում: Այսօր ելքականները նախատեսում են քարոզչություն իրականացնել Արաբկիրում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ մարդկանց կողմից բավական դրական վերաբերմունքի են արժանանում, ավելի շատ մարդիկ են իջնում բակեր՝ դաշինքի ներկայացուցիչների հետ շփվելու:
Անդրադառնալով «Ելքի» ծրագրով մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելու խոստումին՝ բանախոսը նշեց, որ գործընթացը պետք է անընդհատ և շարունակական լինի:
«200 միլիոն դոլարանոց բյուջե ունեցող քաղաքն, անկասկած, տնտեսելու տեղ ունի: Միջոցները պետք է աուդիտի ենթարկվեն՝ հասկանալու, թե ուր են գնում քաղաքի փողերը: Քաղաքային տրանսպորտը չպետք է լինի բիզնես, բոլոր գծերը պետք է պատկանեն քաղաքապետարանին, քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի ոլորտի ծախսերը»,- նկատեց Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին, ապա, «Ելքի» թեկնածուի խոսքով, դրանք անցել են ապաքաղաքական մթնոլորտում, ՀՀԿ-ն օգտագործել է վարչական լծակները, ընտրակաշառք բաժանել:
Ասուլիսին ներկա ավագանու թեկնածու Նարեկ Բաբայանն էլ իր հերթին նկատեց, որ «Ելքի» հետ հանդիպումներում երևանցիները բարձրաձայնում են ամենատարբեր խնդիրներ, ամենից հաճախ՝ հասարակական տրանսպորտին առնչվող:
«Տրանսպորտային ցանցը պետք է նորացվի, պետք է չեղարկվի գծատեր հասկացությունը, պետք է ներդրվի խելացի լուսացույցների ցանց»,- ասաց նա:
Բանախոսն անընդունելի համարեց մայրաքաղաքում գործող տրանսպորտի թանկ սակագինը՝ նշելով, որ տարածաշրջանային և եվրոպական մի շարք քաղաքներում քաղաքային տրանսպորտի ավելի ցածր սակագներ են գործում:
Նարեկ Բաբայանն ընդգծեց, որ Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում խնդիրները նույնն են, ինչպես, օրինակ, կանաչապատ տարածքների բացակայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Չարբախի բնակիչներից մի կին իր ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա «հայտնի երգիչ ա». ՀԺ
- «Ելք»-ը ժրաջան աշխատում է, Նիկոլի շանսերը բարձր եմ գնահատում. Անահիտ Բախշյան
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան