Նոր տրանսպորտային համակարգն ամբողջությամբ կներդրվի 2018 թվականին. Վահե Նիկոյան
Երանի քաղաքային տրանսպորտի վիճակը բավարար չէ։ Ոլորտի որոշ հարցերի ժամանակավոր լուծումներ են տրվել՝ զուտ ապահովելու տրանսպորտի բնականոն աշխատանքը։ Այսօր «Հանրային տրանսպորտի խնդիրները Երևանում. ի՞նչ լուծումներ են առաջարկում ավագանու թեկնածուները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
«Մենք կարծում ենք, որ տրանսպորտի ոլորտը պետք է համակարգային փոփոխությունների ենթարկվի։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքի երթուղային ցանցը, անկախությունից ի վեր, ձևավորվել է իրավիճակային լուծումներով։ Այն արդյունավետ չէ»,- նկատեց նա՝ հավաստիացնելով, որ ոլորտում լուրջ բարեփոխումներ են նախատեսվում։ Ակնկալում ենք՝ հունիսի վերջին ունենալ բարեփոխումների վերջնական փաթեթ, որտեղ հաշվի կառնվեն տրանսպորտի հետ կապված բոլ․որ հիմնախնդիրները»,- նկատեց նա։
Վահե Նիկոյնաը տեղեկացրեց, որ մոտավորապես 100 միլիոն դոլարի ներդրում պահանջող բարեփոխումները կիրականացվեն միջազգային կազմակերպությունների և մասնավոր ներդրողների աջակցությամբ։ Մասնավորապես, այս պահին բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ։
«Նոր տրանսպորտային համակարգը նախատեսում ենք ամբողջությամբ ներդնել 2018 թվականին»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ նշեց՝ իրենց կարծիքով, գազելներ-ավտոբուսներ հարաբերակցությունը էականորեն պետք է կրճատվի՝ ի նպաստ ավտոբուսների։
«Մենք նաև առաջարկում ենք առանձնացնել հատուկ երթևեկելի գոտի, որը նախատեսված կլինի բացառապես հանրային տրանսպորտի համար։ Այս կարգն առկա է եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Վրաստանում»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյան էլ իր հերթին նկատեց, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կարգավորումն այդքան էլ բարդ չէ, միայն թե տրանսպորտին պետք է մոտենալ ոչ թե բիզնեսի, այլ հանրության շահերի տեսնակյունից։ Նրա խոսքով,պետք է գործարկվեն նաև էլեկտրոնային չվացուցակներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան