Ինչպիսին պետք է լինի առավել վստահելի ընտրությունների արդյունքներ ապահովող ԸՕ-ն ըստ Լևոն Զուրաբյանի
«Ընտրական այս օրենսգրքում գլխավոր խնդիրը կապված է վարկանշային քվեարկության հետ, որն առաջին անգամ կիրառվեց այս ընտրություններում»,- Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանն ասաց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով ՍԴ անդամ Կիմ Բալայանի հարցին՝ ըստ ձեզ, ինչպիսի՞ նորմեր պետք է լինեն Ընտրական օրենսգրքում կամ գուցե Սահմանադրությունում, որպեսզի առավել վստահելի լինեն ընտրությունների արդյունքները:
Նրա խոսքով, դա հատուկ կիրառված հնարք է, որը թույլ է տալիս ընտրակաշառքի բաժանումը, վարչական ռեսուրսի կիրառումը բազմապատկել, գործողությունների բեռը դնել կոնկրետ թեկնածուների վրա:
«Շատ լավ հասկանալով, թե ինչ հետևանքների կբերեր նման օրենքի ընդունումը, հատկապես որ արվում էր ընտրություններից մի քանի ամիս առաջ, ինչը կուսակցություններին թույլ չէր տալիս լրջորեն նախապատրաստել իր կառույցներին նման փոփոխությունների, մենք դրա համար դեմ ենք եղել»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա նշեց, որ ամենակարևոր փոփոխությունը, որի մասին ուզում է խոսել, այսպես կոչված նախագրանցման ինստիտուտն է, որի մասին համաձայնություն ձեռք էին բերել 4+4+4 ֆորմատով:
«Ընտրողների ցուցակները ստեղծվում է զրոյից նախագրանցման միջոցով, այդ դեպքում Հայաստանում գտնվող ողջ և առող ընտրողները կարող էին գնալ նախագրանցվել, ստանալ ընտրելու իրավունք: Այս դեպքում այդ ցուցակների նկատմամբ կձևավորվեր վստահություն: Լուրջ երաշխիք էր լինում»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:
Կ. Բալայանը նաև մեկ այլ հարց ուղղեց դիմող կողմին. «Պարադոքսալ է թվում, կարող է ծիծաղ առաջացնել: Բայց ինձ, իրոք, հետաքրքրում է: Դիմումում խոսվում է ադմինիստրատիվ ռեսուրսի մասին, դպրոցի, մանկապարտեզի տնօրենների մասին: Ընտրություններին մասնակցել է երկու իշխանական ուժ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Դպրոցների, մանկապարտեզների տնօրենները կախված են կամ մարզպետից կամ ԿԳ նախարարից: Ամենաարտառոցը Շիրակի պարագայում է՝ և մարզպետն է Դաշնակցական, և ԿԳ նախարարը: Ինչպե՞ս պատահեց, որ Դաշնակցական լծակներն օգտագործվեցին ՀՀԿ օգին ձայներ հավաքելու համար: Այս փաստը տրամաբանությունից դուրս է»:
Լ. Զուրաբյանն ասաց, որ այսօր ՀՀԿ-ն լիովին օգտագործում է պետական ռեսուրսը, իրեն կարող է թույլ տալ հաշվի չնստել ՀՅԴ-ի հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական ուժերը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննություն
- Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյան
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան