Գևորգ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի. «Ժամանակ»
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, դժվարությամբ է տեղաշարժվում:
Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը «Ժամանակ»-ին փոխանցել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն անգործություն է ցուցաբերում և իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն չի տրամադրում:
Ըստ թերթի, Գևորգ Սաֆարյանին մոտ մեկ ամիս առաջ տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ոտքերը հետազոտել են և կրկին հետ ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն մինչ օրս հայտնի չէ նրա ախտորոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան