Անգելա Մերկել. Brexit-ի հարցում Մեծ Բրիտանիան պետք է ազատվի պատրանքներից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին, կառավարական հայտարարությամբ, կոչ է արել Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու բանակցությունների հետ չարդարացված հույսեր չփայփայել: Այս մասին գրում է գերմանական «Deutsche Welle»-ն:
«Միգուցե նրանք կարծում են, որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Սակայն ես ստիպված եմ ընդգծել, քանզի տպավորություն ունեմ, որ Մեծ Բրիտանիայում որոշ մարդիկ այս հարցում դեռևս պատրանքներով են սնվում. դա ժամանակի անիմաստ վատնում է»,-հայտարարել է Մերկելը՝ շեշտելով, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո այլևս չի ունենալու այն իրավունքները, որոնք ունի այսօր:
Մյուս կողմից Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Եվրամիության նկատմամբ Միացյալ Թագավորության ունեցած բազմաթիվ միլիարդների պարտավորությունների հարցը պետք է լուծվի բանակցությունների հենց սկզբում, այլ ոչ թե դրա ամենավերջին փուլում, ինչպես որ ցանկանում են Լոնդոնում:
Բանակցությունները, որոնք լիարժեք թափով կարող են սկսվել միայն Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններից հետո, նախատեսվում են հուլիսի սկզբներին:
«Եվրոպան պետք է լուծի երեք կարևոր խնդիրներ: Առաջին հերթին պետք է երաշխիքներ տրվեն ԵՄ-ի այլ երկրների տարածքում Բրիտանիայում բնակվող Գերմանիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում: Երկրորդ հերթին՝ Brexit-ը չպետք է վնաս հասցնի Եվրամիությանը, և երրորդ հերթին անհրաժեշտ է ամրապնդել ԵՄ-ի անդամ մյուս 27 երկրների հարաբերությունները»,-հայտարարել է Անգելա Մերկելը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան