«Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
Սահմանադրականում դատարանում շարունակվում է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Դիմող կողմը հարցեր է ուղղում պատասխանող կողմին:Դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախ` հետաքրքրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից, ով հանդես է գալիս պատասխանող կողմ, արդյո՞ք ծանոթ է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԳ-ի միջանկյալ զեկույցին:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ծանոթ է, կարդացել է:
Լ. Զուրաբյանը հարցրեց. «Այնտեղ նշված է, որ ընտրությունները ստվերվել են ընտրակաշառքի, քաղծառայողների, մասնավոր ընկերությունների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով: Ինչո՞ւ են նման եզրահանգման եկել: Դուք ունե՞ք նման արժանահավատ տեղեկություններ»:
ԿԸՀ նախագահը ասաց, որ նրանցից պետք է հարցնել, թե ինչու են նման եզրահանգման եկել, ապա հավելեց. «Արժանահավատ համարում ենք այն, ինչի վերաբերյալ կան ապացույցներ, փաստարկներ, այլոցից լսվածը չենք համարում արժանահավատ»:
ՀԱԿ փոխնախագահը նաև հետաքրքրվեց, թե 1500 տեղամասում տեղադրված տեսախցիկներն արդյո՞ք նպաստել են քվեարկության օրինականության պահպանմանը:
Տ. Մուկուչյանն ասաց, որ կարևոր նշանակություն ունեցան լիակատար թափանցիկություն ապահովելու առումով:
«Իսկ եթե ակնկալում եք դրա վերաբերյալ շնորհակալություն, պատրաստվում եմ անել եզրափակիչ խոսքում»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Լ. Զուրաբյանն արձագանքեց. «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը»:
Նա նաև հարցրեց՝ հետաքրքրվել եք, թե ինչո՞ւ է ժամը 7:00-11:00-ը խափանվել ինտերնետային հեռարձակումը: Տ. Մուկուչյանն ասաց, որ գերծանրաբեռնվածության արդյունքում:
Լ. Զուրաբյանը հարց բարձրացրեց նաև քվեարկության մասնակցած քաղաքացիների թվի հետ կապված, նշելով, որ նախորդ ընտրությունների համեմատ նրանց թիվն աճել է, մինչդեռ ավելի շատ մարդիկ են գնացել երկրից, ինչո՞վ եք բացատրում:
Տիգրան Մուկուչյանն ասաց. «Քվեարկության մասնակցիների թվով, հրապարկված է ցուցակը կայքում: Հրապարակված ցուցակն ակտիվ մասնակցության լիակատար փաստն է ապացուցում: Ընդամենը մեկ դիմում ենք ստացել: Դժվար է գտնել նախադեպ, որ անձնական տվյալները հրապարավեն, բայց մենք հրապարակեցինք»:
Հարակից հրապարակումներ`
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան