Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր քայլ էր միջազգային ճանաչման ուղղությամբ. Շարմազանով
«Մենք դրական ենք գնահատում Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը, որը կարևոր քայլ է Ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետևողական է լինելու ցեղասպանությունների և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացում», – ասաց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքերով՝ Չեխիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ հավաքեց հատկապես Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած պաշտոնական այց կատարելուց հետո։
«Դուք տեղյակ եք, որ հենց այցի ժամանակ Չեխիայի նախագահը, խոսելով 1915թ. դեպքերի մասին, օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, արդեն Երևանում նա կրկնեց դա, իսկ երկու օր առաջ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին: Ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել իմ գործընկեր և բանաձևի հեղինակ Ռոբին Բյոնիշի հետ և մեր երախտագիտությունն եմ հայտնել բոլոր նրանց, որոնք կողմ են քվեարկել և իրենց ներդրումն են ունեցել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մեջ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Թուքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունումը
- Նալբանդյան. Չեխիայի Ճանաչումը արժեքավոր ներդրում է ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում»
- ՀՀ ԱԳՆ. Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան